Իրանի ԶՈւ–ն ներկայացրել է «Հայբար Շեքիան» նոր բալիստիկ հրթիռները

Ռազմական շքերթ Իրանում. Արխիվային լուսանկար
Միջին հեռահարության հրթիռի թռիչքի հեռավորությունը կազմում է 1450 կմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Իրանի զինված ուժերն այսօր ներկայացրել են միջին հեռահարության նոր բալիստիկ հրթիռները՝ «Հայբար Շեքիանը»։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։
«Հայբար Շեքիան» համալիրի հրթիռները բալիստիկ տիպի են` պինդ վառելիքային շարժիչով։ Թռիչքի հեռահարությունը կազմում է 1450 կմ: Հրթիռներն ունակ են ինքնուրույն թիրախ ընտրել, փոխել մարտագլխիկի հետագծի ուղղությունը` նպատակակետին մոտենալու ընթացքում», - ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Իրանի Օդատիեզերական ուժերը ներկայացրել էին միջին հեռահարության ևս մեկ բալիստիկ հրթիռ՝ «Ռեզվանը»: