Հայկական կողմը ևս չի բացառում Պրահայում Փաշինյան-Էրդողան հանդիպման հնարավորությունը

Նիկոլ Փաշինյան. Արխիվային լուսանկար
Վահան Հունանյանը, չբացառելով Փաշինյան-Էրդողան հանդիպումը, ասել է, որ այս պահի դրությամբ նման հանդիպում հաստատված չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Հայկական կողմը չի բացառում Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ հանդիպման հնարավորությունը՝ միաժամանակ շեշտելով, որ այս պահին նման հանդիպում հաստատված չէ։ «Արմենպրեսի» հարցին ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Ավելի վաղ թուրքական Hurriyet–ը, մեջբերելով Էրդողանի հայտարարությունը, գրել էր, թե նա չի բացառել Պրահայում հաջորդ ամիս Փաշինյանի հետ հանդիպելու հավանականությունը։
Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի. Ռայիսին` Փաշինյանին
«Պրահայում անցկացվելիք միջոցառման ընթացքում Նիկոլ Փաշինյանի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը բացառված չէ։ Միաժամանակ, այս պահի դրությամբ նման հանդիպում հաստատված չէ։ Հանդիպման հաստատման դեպքում հանրությանը պատշաճ ժամկետներում կտեղեկացնենք»,–ասել է Հունանյանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-7-ը Պրահայում նախատեսված է ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովը։