Հայաստանի հետ մեր հարաբերությունները եղել են, կան և մնում են դաշնակցային․ ՀՀ–ում ՌԴ դեսպան

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի նոր գրասենյակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի հետ հարաբերությունները եղել են, կան և մնում են դաշնակցային։ Այս մասին ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության անդամների հետ հանդիպման ժամանակ։
«Մեր գործընկերների հետ տարվում է աշխատանք այն հարցերի կարգավորման ուղղությամբ, որոնք կարևոր են ՌԴ-ի համար», - նշել է դեսպանը:
Նշվում է, որ դիվանագետը կենտրոնի աշխատակիցների հետ քննարկել է Երևանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ընթացիկ գործունեությանը վերաբերող, ինչպես նաև ապագայի ծրագրեր` կրթական, մշակութային և հումանիտար ոլորտներում։
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև այլ արդիական թեմաների, այդ թվում ՝ աշխարհաքաղաքական գործընթացների: