Ղրիմի երեք շրջանում ուկրաինական զինված ուժերի ԱԹՍ–ներ են խոցվել

ԱԹՍ–ներից մեկն ընկել է խանութի մուտքի մոտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Ղրիմի Հանրապետության երեք շրջաններում ուկրաինական զինված ուժերի անօդաչու թռչող սարքեր են խոցվել։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է շրջանի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը։
Ղրիմի Հանրապետությունում խոցված ԱԹՍ
Նրա խոսքով` հակառակորդի ԱԹՍ–ները լռեցվել են ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերով, ինչից հետո ոչնչացվել են ռուսական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցներով։
Խոսցված ԱԹՍ–ների քանակը չի ճշտվում։ Աքսյոնովը նաև վստահեցրել է, որ թերակղզում իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ղրիմի Ջանկոե քաղաքում անօդաչու սարքի ընկնելու մասին։ ԱԹՍ–ն ընկել է սեպտեմբերի 22-ի առավոտյան` խանութի մուտքի մոտ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 210-րդ օրը։