ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 21-ին Երևան քաղաքում դիտված փոշու փոթորկի հետևանքով մթնոլորտում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Նշվում է, որ երեկ գրանցված քամու պատճառով օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում և Արաբկիրում՝ 4․9 անգամ, Շենգավիթում՝ 8․4 անգամ, իսկ Նոր Նորքում՝ 12 անգամ։
Հիշեցնենք, որ երեկ Երևանի տարբեր վարչական շրջաններում ուժեղ քամու հետևանքով մոտ 50 հաստաբուն ծառ էր ընկել։ Ընկած հաստաբուն ծառերը որոշ հատվածներում խոչընդոտել են երթևեկությունն ու ստեղծել վթարային իրավիճակ։