Երևանից Մոսկվա. ՌԴ ԱԳՆ-ն համաձայն է Լին Թրեյսիին Ռուսաստանում ԱՄՆ դեսպան նշանակելուն

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին. Արխիվային լուսանկար
Թրեյսին Հայաստանում ԱՄՆ դեսպան էր նշանակվել 2019 թվականի փետրվարին։ Հայաստանում առաքելությունն ավարտելուց հետո նրան դեսպանի պաշտոնում կփոխարինի ամերիկացի դիվանագետ Քրիստինա Քվիենը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն համաձայնություն է տվել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին ՌԴ–ում դեսպան նշանակելու ԱՄՆ-ի որոշմանը։ Ինչպես հայտում է ՌԴ ԱԳՆ-ն, ռուսական կողմը համաձայնություն է տվել որոշ ժամանակ առաջ ստացած Թրեյսիի թեկնածության մասին ԱՄՆ-ի առաջարկին։
Ինչպես արդեն հայտնել ենք, ԱՄՆ-ը սեպտեմբերի 14-ին Ռուսաստանին էր ներկայացրել Լին Թրեյսիի թեկնածությունը` Մոսկվայում դիվանագիտական առաքելության նոր ղեկավարի պաշտոնում և հույս հայտնել, որ նրա նշանակումը շուտով կկայանա։
Թրեյսին այդ պաշտոնում փոխարինելու է ամերիկացի դիվանագետ Ջոն Սալիվանին, ով սեպտեմբերի սկզբին հրաժարական էր տվել:
Թրեյսին Հայաստանում ԱՄՆ դեսպան էր նշանակվել 2019 թվականի փետրվարին։ Շուտով նրա դիվանագիտական առաքելությունը ՀՀ–ում ավարտվելու է։ Նրան Հայաստանում կփոխարինի ամերիկացի դիվանագետ, Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քվիենը։