Էրդողանը մտադիր է հեռախոսով բանակցել Պուտինի հետ. աղբյուր

Էրդողանն ու Պուտինը
Գործակալության աղբյուրի խոսքով՝ Էրդողանը մտադիր է լայն օրակարգ քննարկել ռուս գործընկերոջ հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջիկա օրերին հեռախոսազրույց կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Անկարայում դիվանագիտական աղբյուրին։
«Առաջիկա օրերին», - նախատեսվող բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցին ի պատասխան ասել է գործակալության զրուցակիցը:
Հարցին, թե ինչ թեմաներ են քննարկելու Թուրքիայի և ՌԴ ղեկավարները, աղբյուրը նշել է, որ հարցերի լայն շրջանակ է քննարկվելու:
Նշենք, որ Թուրքիայի նախագահը, Նյու Յորքում պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնել է, որ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո պատրաստվում է բանակցել Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Էրդողանը չի բացառել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը Պրահայում