ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինական զորքերի կողմից Դոնեցկի գնդակոծության հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է ԴԺՀ տարածքային պաշտպանության շտաբը։
«Դոնեցկի շրջանում զոհվել է Կիևի պողոտայի խաղաղ բնակչուհին։ Կրակոցների հետևանքով Կիրովի շրջանում էլ վիրավորվել է մի տղամարդ»,–նշվում է շտաբի Telegram-ալիքում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 210-րդ օրը։