Չինաստանը յուղ չի լցնի ուկրաինական հակամարտության կրակի վրա. արտգործնախարար

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին. Արխիվային լուսանկար
Չինաստանի արտգործնախարարը եվրոպական առաջատար երկրներին կոչ է արել շարունակել միջնորդական ջանքերը Ուկրաինայում խաղաղության հասնելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Չինաստանն ուկրաինական հակամարտության կրակի վրա յուղ չի լցնի։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի նստաշրջանի շրջանակներում ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ։
«Ուկրաինայի ներկայիս իրավիճակի ընդլայնման և ձգձգման միտում է նկատվում, դրա բացասական ազդեցությունն օրեցօր ավելի լուրջ է դառնում։ Սա այն է, ինչ Չինաստանը չէր ցանկանա տեսնել։ Գլխավոր առաջնահերթությունը հրադադարի և պատերազմի դադարեցումն է», - ասել Է Վան Ին։
Նա նշել է նաև, որ Չինաստանը պարզապես դիտորդ չի լինելու, այլ շարունակելու է իր դերը խաղալ։
«Միևնույն ժամանակ մենք աջակցում ենք ԵՄ–ին և առաջատար եվրոպական երկրներին, որպեսզի նրանք շարունակեն ակտիվ միջնորդությունը և բոլոր ջանքերը գործադրեն խաղաղության հասնելու համար»,–հավելել է ՉԺՀ-ի արտգործնախարարը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 210-րդ օրը։