Բայդենը Սենատի քննարկմանն է ներկայացրել ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածությունը

Լին Թրեյսի. Արխիվային լուսանկար
Ռուսաստանը համաձայնել էր Լին Թրեյսիին նշանակել ԱՄՆ դեսպան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր Միացյալ Նահանգների Սենատի քննարկմանն է ներկայացրել Լին Թրեյսիի թեկնածությունը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար: Տեղեկությունը հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը ։
Նշենք, որ Լին Թրեյսին ներկայումս Հայաստանում ԱՄՆ դեսպանն է։ Ավելի վաղ Ռուսաստանը համաձայնել էր նրա նշանակմանը։
Լին Թրեյսին ընդունելություն է կազմակերպել ՀՀ դատախազների ու իրավապահների համար
2022 թվականի սեպտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն Ռուսաստանին է ներկայացրել Լին Թրեյսիի թեկնածությունը Մոսկվայում դիվանագիտական առաքելության նոր ղեկավարի պաշտոնում:
Հիշեցնենք, որ Թրեյսին Հայաստանում ԱՄՆ դեսպան է նշանակվել 2019 թվականի փետրվարին։ Շուտով նրա դիվանագիտական առաքելությունը ՀՀ–ում ավարտվելու է։ Նրան Հայաստանում կփոխարինի ամերիկացի դիվանագետ, Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քվիենը։