ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ–ում կարճ զրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, տեղեկանում ենք ԱԳՆ–ի ֆեյսբուքյան էջից։
Նշվում է, որ սեպտեմբերի 21-ին Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների պատվին Բայդենի կողմից տրված ընդունելությանը։ Հենց այս միջոցառման ընթացքում էլ տեղի է ունեցել Միրզոյան-Բայդեն կարճ զրույցը։
Հիշեցնենք, որ ՄիրզոյանՆ ԱՄՆ–ում է` մասնակցելու ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին։ Նա սեպտեմբերի 20-ին ելույթ էր ունեցել «Ժողովրդավարության արդյունքները» միջոցառմանը։
Այսօր նախատեսվում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ–ում։