Սերգեյ Լավրովը կսկսի ՄԱԿ-ի ԳՎ-ում իր ծրագիրը ՀԱՊԿ նախարարական հանդիպմամբ

Սերգեյ Լավրով
Լավրովի այցը տեղի է ունենում Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև համաշխարհային ասպարեզում աճող դիմակայության ֆոնին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կսկսի ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում իր ծրագիրը ՀԱՊԿ նախարարական հանդիպմամբ։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այն (ծրագիրը) սկսվում է քաղաքական շաբաթվա համար ավանդական հանդիպմամբ, որն անցկացնում են ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարները», - ասել է Զախարովան Sputnik ռադիոկայանի եթերում:
Նա նաև հայտնել է, որ Լավրովի պատվիրակության 10 անդամից 2-ին ամերիկյան վիզաներ չեն տվել:
«Այդ մարտավարությունն արդեն դարձել է ԱՄՆ-ի ոչ բարի ավանդույթ, բայց փաստը մնում է փաստ։ Մենք մեր բոլոր բողոքներնարտահայտել ենք, ինչպես միշտ անում ենք», - նշել է Զախարովան։
Նրա խոսքով՝ ուղեկցող անձանցից մի քանի հոգի՝ փորձագետներ, դիվանագետներ ու պատվիրակության աշխատանքն ապահովող մարդիկ, ԱՄՆ-ի վիզա չեն ստացել: Իսկ պատվիրակությանն ուղեկցող լրագրողներից մեկին վիզա չեն տվել։
Զախարովան ավելացրել է, որ դեռ Նյու Յորք ռուսական պատվիրակության թռիչքի ժամանակ Աստանայի ձևաչափի հանդիպում է նախատեսվել Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում, որը պետք է անցկացվի սեպտեմբերի 22-ին: