«Ռոսատոմը» Երևանում սեմինար է անցկացրել. քննարկվել է ՀԱԷԿ–ի թափոնների կառավարման հարցը

Հոկտեմբերի 4-5-ը նախատեսվում է Հայաստանում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. «Ռոսատոմը» Երևանում տեխնիկական սեմինար է անցկացրել Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկը շահագործումից հանելու և ռադիոակտիվ թափոնների կառավարման նախապատրաստման հարցերով:
Միջոցառման կազմակերպիչը «Ռոսատոմի» «ՏՎԷԼ» վառելիքային ընկերությունն է, որը հանդիսանում է նաև միջուկային օբյեկտների ապամոնտաժման ռուսական միջուկային արդյունաբերության ու միջուկային ժառանգության վերացման` ԱՊՀ-ի երկրների բազային կազմակերպությունը։
Հայաստանում նոր էներգաբլոկը կկառուցվի Մեծամորում. ՏԿԵՆ
Սեմինարում քննարկվել են ՀԱԷԿ–ի թափոնների վերամշակման համալիրի արդիականացման համատեղ ծրագրերը, կայանամերձ պահեստարաններից ռադիոակտիվ թափոնների դուրսբերումը, ինչպես նաև թափոնների թաղման օբյեկտների կառուցման հեռանկարները:
«Ատոմային էներգետիկան երկար կյանքի ցիկլ ունի՝ օբյեկտի գործարկումից մինչև շահագործումից հանելը կարող է տևել 60-80 տարի, ուստի ընդունված որոշումները պետք է նախագծվեն մի քանի տասնամյակ առաջ: Այդ իսկ պատճառով սեմինարի ընթացքում մենք քննարկել ենք շահագործումից հանելու և ռադիոակտիվ թափոնների կառավարման հետ կապված հարցերի լայն շրջանակ, ներառյալ ենթակառուցվածքների զարգացման ու հեռացման խնդիրները»,-ասել է «ՏՎԷԼ» ԲԸ-ի` շահագործումից հանելու ծրագրերի ղեկավար Էդուարդ Նիկիտինը։
Սեմինարի մասնակիցներն այցելել են Մեծամորի ԱԷԿ, ծանոթացել էներգաբլոկների վիճակին ու ատոմակայանում ներդրված թափոնների կառավարման համակարգին։
Նշենք, որ Մեծամորի ԱԷԿ-ն ունի մեկ գործող և մեկ չշահագործվող էներգաբլոկ։ Գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացվել է մինչև 2026 թվականը, հնարավոր է, որ այն երկարաձգվի ևս 10 տարով` մինչև 2036 թվականը։
Մեծամորի ԱԷԿ–ն ուզում են շահագործել մինչև 2036 թ–ը. հայ-ռուսական խումբ կստեղծվի
Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 4-5-ը նախատեսվում է Հայաստանում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան։
Այցի նպատակների մասին պաշտոնական հայտարարություն առայժմ չի արվել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փորձագետ Արա Մարջանյանը կարծիք էր հայտնել, որ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման ընթացքում միջազգային տիրույթում կփորձեն խոչընդոտներ հարուցել` ուժգնացնելով ինֆոհոգեբանական ճնշումը։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ավելի վաղ հայտարարել է, որ 2025-2026 թթ. ծրագրվում է սկսել նոր ԱԷԿ-ի կառուցումը։
Նախապես դիտարկվում էին ինչպես խոշոր, այնպես էլ միջին հզորությամբ մեկ կամ մի քանի կայանի (300-600 ՄՎտ) կամ նույնիսկ էներգաբլոկների (50-150 ՄՎտ) կառուցման տարբերակներ։ Առայժմ նախապատվությունը տրվում է խոշոր կայանի կառուցմանը։