ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունը նպաստում է և մտադիր է շարունակել նպաստել ՀՀ տնտեսական բարգավաճմանը, իրական ինքնիշխանությանը և հայ ժողովրդի անվտանգության ամրապնդմանը։ Այս մասին ասվում է անկախության 31-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանում ՌԴ դեսպանության հղած ուղերձում։
«Եղբայրական Հայաստանը, ինչպես և Ռուսաստանը, դժվար ժամանակներ են ապրում։ Կորստի ցավն ու փորձություններն այսօր միավորում են մեր ժողովուրդներին, միավորում են նաև դարավոր սերտ կապերը, ընդհանուր պատմական ճակատագրերը, արժեքներն ու խորը ազգային շահերը։ Սա է մեր դաշնակցային հարաբերությունների հիմքը, որը, անկասկած, փայփայում է Ռուսաստանը»,- ասված է ուղերձում։
Ուղերձում նշվում է, որ Ռուսաստանը միշտ եղել է և կլինի եղբայրական երկրի կողքին ոչ թե խոսքով, այլ գործով։
Նշենք, որ 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, ըստ որի՝ Հայկական ԽՍՀ-ին փոխարինվեց անկախ Հայաստանի Հանրապետության։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի ժամանակ 2 միլիոն 56 հազար 758 մարդկանց 99 տոկոսը քվեարկեց ԽՍՀՄ-ից Հայաստանի դուրս գալու օգտին, որից հետո սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Հայաստանի անկախության օր։
Այս տարի Անկախության տոնին նվիրված բոլոր տոնակատարությունները չեղարկվել են Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի պատճառով։