Ռուսաստանին միավորվելու հանրաքվեները. Արևմուտքը մոռացել էր Մոսկվայի գլխավոր զենքի մասին

Sputnik
Երեկ երեկոյան Ֆրանսիայի նախագահը շտապ հեռախոսազրույց խնդրեց Վլադիմիր Պուտինի հետ և մերժում ստացավ։ Էմանուել Մակրոնն ասում է, որ հույս ունի Ռուսաստանի առաջնորդի հետ զրուցել մոտակա օրերի ընթացքում։ Դե, իսկ Վլադիմիր Զելենսկին հապշտապ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Բացի այդ, Ռուսաստանին անզիջում դատապարտել և նոր պատժամիջոցներ են խոստացել Ժոզեպ Բորելը, Օլաֆ Շոլցը, Պետդեպը, ՆԱՏՕ-ն և էլի շատերը։ Խառնաշփոթի պատճառն ակնհայտ է` Ռուսաստանին միանալու հանրաքվեների արագընթաց կազմակերպումը ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում։
«Սա բլեֆ չէ». Պուտինը չի բացառել զենքի, այդ թվում` միջուկային զենքի կիրառումը
Ընդամենը 2 օր առաջ էր այդ թեմայի քննարկումը սկսվել չորս տարածաշրջանների ներկայացուցչական և գործադիր մարմիններում, իսկ երեկ արդեն անցկացվեցին անհրաժեշտ որոշումների ձևակերպման պաշտոնական ընթացակարգերը: Արդեն հայտնի է հանրաքվեների անցկացման օրը. դրանք կսկսվեն սեպտեմբերի 23-ին և կտևեն մինչև սեպտեմբերի 27-ը:
Ռուսական պետական կառույցներն իրենց հերթին լիակատար պատրաստակամություն են հայտնել աջակցելունախկին ուկրաինական տարածաշրջանների նախաձեռնությանը: Հանրաքվեին անվերապահ աջակցության մասին հայտարարել են Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը և Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ռուսաստանի ԿԸՀ-ն պատրաստվում է աջակցել համապատասխան տարածքներից եկածների շրջանում քվեարկության կազմակերպմանը, ինչպես նաև դիտորդներ ուղարկել անցկացման շրջաններ:
Հարկ է հիշեցնել, թե ինչ համատեքստում են տեղի ունենում ներկայիս իրադարձությունները։ Խոսքն այն ինտենսիվ գնդակոծությունների մասին է, որոնք Ուկրաինայի զինված ուժերը վերջին շաբաթների ընթացքում վարում են բնակավայրերի ուղղությամբ։ Սեպտեմբերի 19–ին Դոնեցկում սպանվել է 13 մարդ, Կրասնորեչենսկոյե ավանում` 7 մարդ, այդ թվում երեք երեխա։ Դրանից մեկ օր առաջ Դոնեցկում հրետանային հարվածներից զոհվել էր 9 խաղաղ քաղաքացի։ Խերսոնում և Մելիտոպոլում իրավիճակը նույնքան բարդ է։
Չդադարող ռմբակոծությունները նույնիսկ չնչին ռազմական իմաստ չունեն։ Կա միայն պատժիչ, ահաբեկչական իմաստը։ Տասնյակ զոհված խաղաղ քաղաքացիները` մեծերն ու երեխաները, հռչակավոր «ուղեկցող կորուստները» չեն (որոնցից իսկապես ոչ մի բանակ ապահովագրված չէ): Ո՛չ, նրանք հարվածների գլխավոր թիրախն են։
Մի օր պատմաբաններն ու սոցիալական հոգեբանները կզբաղվեն ուկրաինական փորձի մանրամասն ուսումնասիրությամբ, թե ինչպես և ինչու Արևմուտքին հաջողվեց մի ամբողջ երկիր վերածել բանականությունից զուրկ զոմբի-կամիկաձեի` լի ատելությամբ և սպանելու ձգտումով։ Ընդ որում` ոչ միայն օտարներին, այլև իր կողմին սպանելու ձգտումով։
Այս պահին Ռուսաստանի առջև խիստ գործնական հարց է կանգնած` ի՞նչ անել կողքին ապրող վտանգավոր հարևանի հետ։ Հատուկ ռազմական գործողությունն այս խնդրի լուծմանն է ուղղված, և գործընթացը շարունակվում է, թեկուզև բավականին դանդաղ։ Անկասկած`հենց այդպիսի ռազմավարության իրականացման համար լրջագույն քաղաքական և ռազմաքաղաքական պատճառներ կան, իսկ դրա ճշմարտացիության հանդեպ վստահություննօրերս Սամարղանդում հերթական անգամ հաստատեց Վլադիմիր Պուտինը։
Պուտինի ուղերձից հետո ԵՄ-ն հայտարարել է` ոչ թե ՌԴ-ի հետ է պատերազմում, այլ օգնում է Կիևին
ԱՄՆ-ն ու Եվրոպան չեն թաքցնում իրենց գոհունակությունն այն առիթով, որ Ռուսաստանը «խրվել է» Ուկրաինայում։ Վերջին ամիսներին Արևմուտքը, երևում է, իսկապես սկսել է հավատալ Ուկրաինան Ռուսաստանի համար աշխարհաքաղաքական «կեղտոտ միջուկային ռումբի վերածելու» գործում իր հաջողությանը։
Միայն թե այնտեղ կարծես նորից մոռացել են, որ Մոսկվայի գլխավոր զենքը ոչ համաչափ և անսպասելի քայլեր անելու ունակությունն է, քայլեր, որոնք ոչ միայն կոտրում են շախմատի տախտակի ամբողջ կոմպոզիցիան, այլև հենց սեղանն են շուռ տալիս։
Այնպես որ`առաջիկա օրերին և շաբաթներին արևմտյան ռազմական վերլուծաբանները պետք է մտածեն, թե ինչպես կազդեն հանրաքվեները Մոսկվայի ռազմավարության և մարտավարության վրա, ինչ տհաճ «անակնկալներ» են սպասում ինչպես Ուկրաինայի ԶՈւ-ին, այնպես էլ արևմտյան հատուկ ծառայություններին ու վարձկաններին, ինչ կարելի է ակնկալել ռուսական զինված ուժերից։ Իսկ մտածելու բան իսկապես շատ կա։
Օրինակ`Զապորոժիեի մարզը հայտարարել է, որ մտադիր է անկախություն հռչակել և իր վարչական սահմաններից Ռուսաստանի կազմ մտնել։ Տարածաշրջանը Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի վերածելու դեպքում մարզի դեռևս չազատագրված տարածքներում գտնվող ուկրաինական և օտարերկրյա ռազմական ստորաբաժանումներն այդ դեպքում կհայտնվեն խիստ առանձնահատուկ վիճակում` խիստ ծանր հեռանկարով։
Զգալով, որ իրավիճակն իրենց դեմ է շրջվում, ԱՄՆ-ի և ԵՄ-ի պաշտոնատար անձինք արդեն առաջ են քաշել լավ ծանոթ կնիքներիամբողջական հավաքածուն։ Դրանց մասին մենքարդեն լսել ենք ութ տարի առաջ Ղրիմի հանրաքվեի ժամանակ։
Արևմուտքը պատժամիջոցներով ծառայություն է մատուցում Ռուսաստանին. Պուտին
Դե, իսկ Ռուսաստա՞նը։ Ռուսաստանն ինքնապատասխանիչի կոճակն է միացրել։ «Մնացեք կապի մեջ։ Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար։ Ձեզ կպատասխանի պաշտպանության նախարարության` առաջինն ազատված օպերատորը»: