«Ռուսական երկաթուղիները» գնացքի տոմսերը վաճառում է առանց լրացուցիչ սահմանափակումների

Մի շարք Telegram ալիքներում տեղեկություն է հայտնվել, որ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն դադարեցնում է տոմսերի վաճառքը 18-65 տարեկան տղամարդկանց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. «Ռուսական երկաթուղիները» ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հերքել են լուրերն այն մասին, որ զորակոչային տարիքի տղամարդկանցից զինկոմիսարիատից տեղեկանք են պահանջում` հայտարարելով, որ տոմսերը վաճառվում են առանց լրացուցիչ սահմանափակումների:
««Ռուսական երկաթուղիներ» հոլդինգի գնացքների տոմսերի վաճառքը և գնացք նստելու վերահսկողությունն իրականացվում է առանց լրացուցիչ սահմանափակումների»,-հայտնել են «Ռուսական երկաթուղիների» մամուլի ծառայությունից:
Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից երկրում մասնակի զորահավաք հայտարարելու ֆոնին մի շարք Telegram ալիքներում տեղեկություն էր հայտնվել, որ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն դադարեցնում է տոմսերի վաճառքը 18-ից մինչև 65 տարեկան տղամարդկանց, եթե նրանք չունեն երկրում կամ արտասահմանում տեղաշարժվելու թույլտվության մասին զինվորական կոմիսարիատի տեղեկանք:
Պուտինը մասնակի զորահավաք է հայտարարել Ռուսաստանում