Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ

Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը մի շարք հանդիպումներ կունենա տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների գործընկերների հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան մեկնել է Նյու Յորք: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ Փաշինյանը սեպտեմբերի 22-24-ը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին, որի ընթացքում հանդես կգա ելույթով:
Այցի շրջանակում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի մի շարք հանդիպումները տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների գործընկերների հետ:
ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարները հանդիպել են Նյու Յորքում