ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ելույթում միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել ու կանխել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան։ Այս հայտարարությամբ նա հանդես է եկել «Ժողովրդավարության արդյունքները» միջոցառման ժամանակ:
«Ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքները չեն կարող խախտվել Հայաստանի դեպքում, և ես կոչ եմ անում միջազգային հանրությանը աջակցել հայկական ժողովրդավարությանը, ներառյալ` Հայաստանի դեմ ագրեսիայի դատապարտմամբ ու կանխմամբ»,– ասել է Միրզոյանը։
Հիշեցնենք` ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի «Ժողովրդավարության արդյունքները» միջոցառմանը Միրզոյանը ելույթ էր ունեցել սեպտեմբերի 20-ին։
ՀՀ ԱԳ նախարարն արձանագրել էր Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն ու դրանց վերաբերյալ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների գնահատականները։
«Ժողովրդավարության արդյունքները» միջոցառմանը մասնակցել են մի շարք պետությունների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնավոր խոշոր ընկերությունների ու հիմնադրամների տնօրեններ։