Լատվիան Ռուսաստանի քաղաքացիներին հումանիտար վիզաներ չի տրամադրի. ԱԳՆ

Ռիգա
Վիզաների տրամադրման արգելքը բխում է անվտանգության նկատառումներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Լատվիան հումանիտար վիզաներ չի տրամադրի Ռուսաստանի քաղաքացիներին, որոնք անվտանգության նկատառումներով խուսափում են զորահավաքից, հայտարարել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգար Ռինկևիչը: Նրա խոսքը մեջբերում է «Կրասնայա վեսնա» պարբերականը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում ասել էր, որ մասնակի զորահավաք է հայտարարում երկրում:
Զորակոչին ենթակա են պահեստազորում գտնվող այն քաղաքացիները, որոնք նախևառաջ ծառայել են զինված ուժերում և ունեն ռազմական մասնագիտություններ: Նախքան ռազմաճակատ ուղարկելը քաղաքացիները լրացուցիչ զինվորական պատրաստություն կանցնեն։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հավաստիացրել է, որ զինծառայողները հատուկ գործողության գոտի չեն ուղարկվի: Մասնակի զորահավաքի կենթարկվեն ՌԴ 300 հազար պահեստայիններ։