ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր

ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր
Մինչ վարչապետի ժամանումը ոստիկանները ուժ կիրառելով՝ Եռաբլուրից հեռացրել էին զոհված զինծառայողների հարազատներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ Հայաստանի Հանրապետության անկախության 31-ամյակի առթիվ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից։
ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր
Վարչապետ Փաշինյանը ծաղիկներ է դրել Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Հավելենք, որ մինչ վարչապետի ժամանումը ոստիկանները ուժ կիրառելով՝ Եռաբլուրից հեռացրել էին զոհված զինծառայողների հարազատներին։ Նրանք այնտեղ էին հավաքվել կեսգիշերից ու նախատեսում էին մնալ մինչև առավոտ, որպեսզի Հայաստանի Անկախության օրը վարչապետ Փաշինյանին թույլ չտան մտնել Եռաբլուր։
ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր