Հայաստանի բանկերը «Միր» քարտերի սպասարկումը դադարեցնելու մասին չեն հայտնել

Ռուսական բանկերի «Միր» քարտերի քարտապանները ևս ՀՀ–ում սպասարկվում են, նույնիսկ եթե հայաստանյան բանկերի հաճախորդներ չեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի որևէ բանկ չի հայտնել ռուսական «Միր» քարտերի սպասարկումը դադարեցնելու մասին։
Ֆինանսական համակարգի փորձագետները Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանել են, որ ծառայությունների մատուցման պայմանների փոփոխության դեպքում հայաստանյան բանկերը պարտավոր են իրենց հաճախորդներին տեղեկացնել այդ մասին։
Մինչդեռ ՀՀ բանկերի ո՛չ պաշտոնական, ո՛չ էլ սոցիալական կայքերի էջերում «Միր» քատերի սպասարկումը դադարեցնելու մասին որևէ տեղեկատվություն այս պահի դրությամբ չի հրապարակվել։
Նշենք, որ ռուսական որոշ լրատվամիջոցներում հաղորդագրություններ էին հայտնվել, որ Հայաստանի բանկերը «Միր» քարտերով հաճախորդներին չեն սպասարկում։
ՀՀ մի քանի բանկեր թողարկում են ArCA-MIR քարտեր։ Այս բանկերից որևէ մեկը ևս դրանց սպասարկումը դադարեցնելու մասին չի հայտնել։
Թուրքական բանկերը դադարեցնում են ռուսական «Միր» քարտերի սպասարկումը
Ռուսական բանկերի «Միր» քարտերի քարտապանները ևս ՀՀ–ում սպասարկվում են, նույնիսկ եթե հայաստանյան բանկերի հաճախորդներ չեն։