Զոհված զինծառայողների բերման ենթարկված 37 հարազատներն ազատ են արձակվել

ՀՀ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Զոհվածների հարազատները բերման էին ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկված զոհված զինծառայողների հարազատներն ազատ են արձակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանության լրատվության բաժնից։
«Եռաբլուրից ոստիկանություն բերված 37 անձինք էլ ազատ են արձակվել»,–հայտնեցին ոստիկանությունից։
Նշենք, որ զոհվածների հարազատները բերման էին ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով։
Հիշեցնենք` զոհվածների հարազատները դեռ երեկ երեկոյից հավաքվել էին Եռաբլուրում, որպեսզի արգելեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն այնտեղ։ 37 ծնողի ոստիկաններն ուժով հեռացրին տարածքից և ոստիկանության տարբեր բաժիններ տարան։
Ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էի` բերման ենթարկվածներից 2 կին մարմնական վնասվածքներ են ստացել։
«Մտածում եմ` տղայիս արտաշիրիմում անեմ և գնամ երկրից». զոհվածների ծնողները զայրացել են