Արևմուտքը պատժամիջոցներով ծառայություն է մատուցում Ռուսաստանին. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. Արխիվային լուսանկար
Պուտինի խոսքով` երբ օտարերկրյա գործընկերները որոշեն վերադառնալ, անհրաժեշտ է, որ շուկան զբաղված լինի մեր արտադրողներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Արևմուտքը չի հասկանում, որ պատժամիջոցներ կիրառելով, Ռուսաստանին ստիպում է զբաղվել սեփական ինտելեկտուալ պրոդուկտի զարգացմամբ, և դա շատ լավ է։ Այս մասին առաջատար ինժեներական դպրոցների ղեկավարների և դրանց ինդուստրիալ գործընկերների հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Չարակամները նույնիսկ չեն գիտակցում, թե մեր հանդեպ ինչ են արել, նրանք ստիպել են մեզ` ծույլերիս ու հանքային ռեսուրսները չօգտագործողներիս, զբաղվել սեփական ինտելետուալ պրոդուկտի զարգացմամբ, և դա շատ լավ է, չի կարելի խափանումներ թույլ տալ», – ասել է Պուտինը։
Նրա խոսքով` երբ օտարերկրյա գործընկերները որոշեն վերադառնալ, անհրաժեշտ է, որպեսզի յուրայինները ներգրավված լինեն ռուսական արտադրողների արտադրությունների մեջ։
«Անհրաժեշտ է որպեսզի ամեն ինչի հիմքում հայրենական մշակումները լինեն։ Քանի որ, և ընդհանրապես դրան ձգտել է պետք և անել հնարավորինս արագ, քանի որ, երբ երեկվա օտարերկրյա գործընկերները որոշեն վերադառնալ, իսկ մի օր դա տեղի կունենա, անհրաժեշտ է, որ շուկան զբաղված լինի մեր արտադրողներով», – ասել է նա։
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը գիտակցում է պատժամիջոցներից ստացած միջնաժամկետ հնարավոր բացասական արդյունքը, որոշակի դժվարություններ կան, սակայն դրանք հաղթահավում են։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ի պատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարեց, որ ԵՄ երկրներն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած մյուս պետությունները գազի մատակարարման դիմաց կվճարեն ռուբլով: Այնուհետ նա ստորագրեց համապատասխան հրամանագիր և հայտնեց, որ եթե ոչ բարեկամական երկրները ապրիլի 1-ից ռուբլով չվճարեն, ապա Ռուսաստանը դա կհամարի գազային պայմանագրերի գծով պարտավորությունների չկատարում:
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 209-րդ օրը։