ԵՐԵՎԱՆ 21 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն լուրջ է ընդունում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը միջուկային զենքի մասին։ Այս մասին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:
Բնակչությանն ուղղված ուղերձում Պուտինը նախազգուշացրել է` նրանք, ովքեր փորձում են միջուկային զենքով Ռուսաստանին շանտաժի ենթարկել, թող հիշեն, որ «քամին կարող է իրենց ուղղությամբ էլ փչել»։
«Մենք դա լուրջ ենք ընդունում։ Որքան կարողանում ենք, հետևում ենք նրանց ռազմավարական կոնֆիգուրացիային, որպեսզի ճշգրտենք մերը, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Հենց հիմա մենք չենք տեսնում որևէ նշան, որ դա անհրաժեշտ է»,– ասել է Քիրբին։
Նա զգուշացրել է, որ Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառումը ծանր միջազգային հետևանքներ կունենա այդ երկրի համար և համաշխարհային ասպարեզում նրան կվերածվի «անտեսված անձի»։