Վրաստանի վարչապետը Թուրքիայի նախագահի հետ քննարկել է Հարավային Կովկասի խաղաղության հարցը

Վրաստանի և Թուրքիայի նախագահները
Ղարիբաշվիլին և Էրդողանը կարևորել են կայունությունը տարածաշրջանի հետագա զարգացման համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է տարածաշրջանային խաղաղությունը: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
«Քննարկվող հարցերի թվում են եղել Ուկրաինայի հակամարտությունը և դրա հետևանքով տարածաշրջանում ձևավորված անվտանգության միջավայրը։ Ընդգծվել է խաղաղության և կայունության կարևորությունը տարածաշրջանի հետագա զարգացման և երկարատև բարեկեցության համար», - ասված է հաղորդագրության մեջ:
Այս համատեքստում ընդգծվել է Վրաստանի վարչապետի միջնորդական դերը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում. անցյալ տարվա հունիսին Ադրբեջանը Վրաստանի միջնորդությամբ 15 հայ զինծառայողի հանձնեց Հայաստանին, հայկական կողմն իր հերթին Ադրբեջանին փոխանցեց ականապատ դաշտերի քարտեզները։
Երկրներն իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը. Ռայիսին` Էրդողանին