ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Վրաստանի Քութայիս քաղաքում զինված տղամարդը ներխուժել է Վրաստանի բանկի մասնաճյուղ, հաղորդում է Sputnik Գրուզիան:
Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ գերատեսչության աշխատակիցները մոբիլիզացվել են Ռուսթավելի պողոտայում գտնվող բանկի մոտ:
ԶԼՄ-ների տվյալներով՝ բանկում, նախնական տեղեկություններով, գտնվում է մոտ 10 մարդ:
Կողոպտիչը բանկի աշխատակցուհիներից մեկի սոցցանցի ուղիղ եթերով դիմել է ոստիկանությանը և 2 մլն դոլար է պահանջել:
Երբ ոստիկանությունը հարձակման մասին ծանուցում է ստացել, դեպքի վայրն անմիջապես շրջափակվել է:
Իրավապահներն իրականացնում են անհրաժեշտ և անհետաձգելի բոլոր ընթացակարգերը, կատարվում են նաև քննչական և օպերատիվ միջոցառումներ:
Վրացական ոստիկանությունը գրավված բանկից երկու կնոջ է ազատել։