ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Ամերիկյան PepsiCo Inc.-ը լիովին դադարեցնում է Pepsi, 7up և Mountain Dew բրենդերի խմիչքների արտադրությունը Ռուսաստանում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ընկերության նամակին։
«PepsiCo Inc-ը Ռուսաստանում Pepsi-ի, 7up-ի և Mountain Dew-ի արտադրությունը դադարեցրել է ամերիկյան ընկերության կողմից վաճառքի և արտադրության դադարեցման մասին հայտարարությունի գրեթե վեց ամիս հետո»,-հաղորդում են ԶԼՄ-ները:
Հիշեցնենք՝ փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 208-րդ օրը։