ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածի աշխատանքների մեկնարկին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատ Միրզոյանը 30–ից ավել հանդիպումներ կունենա գործընկեր պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հիմնադրվել է 1945 թվականին: Այն միջազգային կազմակերպություն է, որին ներկայում անդամակցում են 193 պետություն:
Հավելենք, որ Գլխավոր ասամբլեայի որոշումները կրում են խորհրդատվական բնույթ։