Մեքսիկայի արտգործնախարարը սելֆի է արել Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորության ժամանակ

Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորությունը
Արտգործնախարարը սելֆին հրապարակել է սոցցանցում։ Օգտատերերի մեկնաբանությունները չեն ուշացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Մեքսիկայի արտգործնախարար Մարսելո Էբրարդան սելֆի է արել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորության ժամանակ և լուսանկարը հրապարակել Twitter-ում:
«Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի պետական հուղարկավորության ժամանակ», - լուսանկարին կից գրել է նա։
Էբրարդան և նրա ընտրյալը` Ռոզալինդա Բեսոն, չեն խախտել դրես կոդը, սակայն թագուհու հուղարկավորության ժամանակ լուսանկարվելու փաստը համացանցի օգտատերերին չափազանց անտեղի է թվացել, մանավանդ որ Բեսոն ժպտում է լուսանկարում։
Բայդենը հուշաթերթիկից է օգտվել ցավակցական գրքում գրառում անելու համար
«Մարսելո, սելֆիի համար ավելի լավ տեղ չե՞ս գտել։ Դուք ներկայացնում եք Մեքսիկան։ PR ամեն գնով։ Հարգանք դրսևորի՛ր։ Ժպտում է ինչպես ծննդյան օրը։ Հավանաբար նա շատ ուրախ է», - գրել են նրանք։
Նշենք, որ ավելի վաղ «Daily Mail»-ը խիստ քննադատության էր ենթարկել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին` նշելով, որ նա լուսանկարվել է թագուհու դագաղի մոտ՝ խախտելով միապետի հետ հրապարակային հրաժեշտի սահմանված կանոնները և բարձրաձայն խոսել իր օգնականների հետ։
Միապետության դեմ բողոքող Դուբլինի բնակիչները դագաղի մակետ են նետել գետը