ԼԺՀ-ում հայտնում են ռմբակոծությունից 7 խաղաղ բնակչի, այդ թվում՝ 3 երեխայի մահվան մասին

Արխիվային լուսանկար
Կրասնորեչենսկոյե բնակավայրի ռմբակոծության ժամանակ երկու բնակելի տուն է ավերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում Կրասնորեչենսկոյե ավանի յոթ խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեք երեխա է զոհվել ուկրաինական զորքերի կողմից գնդակոծության պատճառով: Այս մասին հայտնում է Հրադադարի ռեժիմի վերահսկողության և համակարգման համատեղ կենտրոնում ԼԺՀ-ի ներկայացուցչությունը։
«ՀՎՀՀ-ում ԼԺՀ-ի ներկայացուցչությունը տեղեկություն է ստացել այն մասին, որ 2022 թվականի սեպտեմբերի 19-ի երեկոյան Ուկրաինայի զինված կազմավորումների հրետակոծման հետևանքով Կրասնորեչենսկոյե ավանում (Կրեմենսկի շրջան, ԼԺՀ) զոհվել է յոթ խաղաղ բնակիչ, որոնցից երեք երեխաներ են (երկվորյակներ` աղջիկ և տղա, ծնված 2021-ին, և 2015 թվականին ծնված աղջիկ)»,-ասված Է Telegram-ալիքում գերատեսչության հրապարակած հաղորդագրության մեջ։
Ինչպես է Արևմուտքն օգնում Ուկրաինայի ԶՈւ–ին. հետախույզը մանրամասներ է ներկայացրել
Ինչպես նշում է ներկայացուցչությունը, երկու բնակելի տուն է ավերվել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 208-րդ օրը։