Հունաստանի արտգործնախարարը մտադիր է ՄԱԿ-ի ԳԱ-ի շրջանակում քննարկել Թուրքիայի սպառնալիքները

Նիկոս Դենդիաս
Դիվանագետը պատրաստվում է գործընկերների հետ քննարկել Թուրքիայի հետ հարաբերությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը հայտնել է, որ մտադիր է Թուրքիայի հետ հարաբերությունները քննարկել ԵՄ արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Տեղեկությունը հրապարակվել է amna.gr կայքում։
«Ես հնարավորություն կունենամ ներկայացնելու իմ գործընկերներին Թուրքիայի մի շարք հայտարարություններն ու սպառնալիքները Հունաստանի նկատմամբ, այդ թվում՝ Էգեյան ծովի կղզիների ինքնիշխանության հարցը։ Քանի որ այդ հարցը հասել է աննախադեպ մակարդակի՝ բացահայտ սպառնալիք դառնալով Հունաստանի ինքնիշխանության համար», - ասել է նա։
Հիշեցնենք՝ Թուրքիայի ու Հունաստանի հարաբերությունները կտրուկ սրվեցին օգոստոսի 23-ից հետո, երբ, Անկարայի հայտարարությունների համաձայն, Հունաստանի ռազմաօդային ուժերի Ս-300 զենիթահրթիռային համալիրները ռադարներով որսացել էին Էգեյան ծովի օդային տարածքում առաջադրանքներ կատարող թուրքական Ֆ-16-երը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հունաստանը թանկ կվճարի, եթե առաջ գնա։
Թուրքիայի և Հունաստանի հակամարտությունը կարող է ՆԱՏՕ-ի փլուզման հանգեցնել. փորձագետ