ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքից ազատել է զինդատախազին և նրա երկու տեղակալներին։
Պաշտոնը ստանձնելուց մեկ օր անց Վարդապետյանը հրամանագիր է ստորագրել, որով աշխատանքից ազատել է գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Վահե Հարությունյանին։
Նույն օրը զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաև զինդատախազի տեղակալ Արսեն Սարդարյանը։
Սեպտեմբերի 19-ին պաշտոնից ազատվել է զինդատախազի մեկ այլ տեղակալ` Սևակ Հովհաննիսյանը։
Հատկանշական է, որ Հովհաննիսյանն այս պաշտոնում նշանակվել էր ընդամենը 3 օր առաջ՝ սեպտեմբերի 16-ին։
Վարդապետյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ արդարադատության փոխնախարարի պաշտոնը։ 2020 թվականի մարտից նա վարչապետի օգնականն էր։