ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը գալիս է Հայաստան

Ստանիսլավ Զաս
Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակության այցի կապակցությամբ որոշում է ստորագրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր կժամանի Հայաստան։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am հարթակում։
Զասի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում կլինի սեպտեմբերի 20-25-ը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակության այցի կապակցությամբ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին հանձնարարել է նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի, պատվիրակության անդամներին տեղավորել հյուրանոցում, ապահովել նրանց սնունդը, ապահովել հյուրերի սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում:
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը պետք է ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր հատկացնի ուղեկցության համար, պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանն էլ ապահովի հյուրի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնի ուղեկցող անձնակազմեր՝ ըստ անհրաժեշտության:
Պատվիրակության կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարվելու են ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին։
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը Հայաստան կայցելի