Աբովյանի գերեզմանատներից գողություն անող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

Երևանի 49–ամյա բնակիչը խոստովանել է, որ գողություն է արել մի քանի գերեզմանատներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Աբովյան քաղաքի գերեզմանատներից գողություն անող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ օգոստոսի 4-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Աբովյան քաղաքի գերեզմանատնից գողացել են ազգականների գերեզմանոցի դյուրալյումինե զարդանախշերը։
Ոստիկանները պարզել են, որ հուլիսի 17-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի հարակից գերեզմանատնից գողացել են նշված գերեզմանոցի ցանկապատի դյուրալյումինե զարդանախշերը:
Ոստիկանությունը բացահայտել է լատունե գրքի և երկաթե զանգի գողությունները
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանները պարզել են գողությունը կատարած անձի ինքնությունը:
«Երևանի Դավիթ Բեկի փողոցի 49-ամյա բնակիչը բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 19-ին ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին: Նա խոստովանել է, որ գողություններ է արել նաև այլ գերեզմանատներից»,–նշված է հաղորդագրության մեջ:
49-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին:
Քրեական վարույթը շարունակվում է: