Անկարան ԵՄ-ին հաշվետվություն չի տալու ՇՀԿ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար. Էրդողան

Թուրքիայի նախագահ
Ավելի վաղ Թուրքիայի առաջնորդը շեշտել էր, որ Անկարայի նպատակը ՇՀԿ-ին անդամակցելն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր չէ ԵՄ-ին հաշվետվություն տալ Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին մասնակցելու համար։
«Եվրոպական Միությունը 52 տարի կզսպի, թույլ չի տա մոտենալ իրեն, իսկ հետո կհարցնի` ինչո՞ւ է նա հանդիպում այս երկրի հետ, ինչո՞ւ է հանդիպել մյուսին: Ես բանակցություններ եմ վարելու: Այս բանակցություններն անցկացնելով` մենք այս պահին հաշվետու չենք Եվրոպական Միությանը։ Մենք հանդիպում ենք աշխարհի բոլոր երկրների հետ: Ես հանդիպում եմ պարոն Սիի հետ (Ծինփինի` ՉԺՀ-ի նախագահի), ես հանդիպում եմ պարոն Պուտինի հետ (ՌԴ նախագահի), ես հանդիպում եմ պարոն Մոդիի (Նարենդրա, Հնդկաստանի վարչապետի) հետ»,-ասել է Էրդողանը PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նրա խոսքը մեջբերում է Yeni Şafak թերթը:
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարայի քաղաքականությունը բոլոր երկրների հետ բանակցություններ վարելն է։
Վրաստանի վարչապետը Թուրքիայի նախագահի հետ քննարկել է Հարավային Կովկասի խաղաղության հարցը
«Երբ մենք հանդիպումներ էինք անցկացնում Եվրոպական Միության անդամ երկրների հետ, մեզ չէին հարցնում, թե ինչու եք նրանց հետ հանդիպել: Մենք նրանց հետ նույն կերպ գործընթաց ենք վարելու, ինչպես և Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների հետ»,- հավելել է Էրդողանը:
Նշենք, որ Թուրքիայի նախագահը մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության` Սամարղանդում կայացած նիստին, իսկ հետո ասել, որ Թուրքիայի նպատակը ՇՀԿ-ին անդամակցելն է:
Գերմանիան առաջարկում է պատժել Թուրքիային ՇՀԿ–ին անդամակցելու ցանկության համար