Թուրքիան ԱՄՆ–ից ակնկալում է համագործակցություն 2 հարցով. Էրդողան

Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան մանրակրկիտ կատարում է սեփական նախաձեռնություններն ԱՄՆ իշխանությունների առաջ` FETÖ–ի ղեկավարին պատասխանատվության ենթարկելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիան ԱՄՆ–ից ակնկալում է համագործակցություն Քրդստանի աշխատավոր կուսակցության, YPG ջոկատների և ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ պայքարում։ Այս մասին, Anadolu–ի փոխանցմամբ, Նյու Յորքում թուրք–ամերիկյան ազգային համակարգող կոմիտեի նիստում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք ակնկալում ենք, որ Ամերիկայի մեր բարեկամները կհամագործակցեն մեզ հետ Քրդստանի աշխատավոր կուսակցության, YPG–ի և FETÖ–ի հետ պայքարում այնպես, ինչպես հարիր է դաշնակցային ոգուն։ Մենք մանրակրկիտ կատարում ենք սեփական նախաձեռնություններն ԱՄՆ իշխանությունների առաջ` FETÖ–ի ղեկավարին ու կազմակերպության անդամներին պատասխանատվության ենթարկելու համար»,–ասել է Էրդողանը։

Թուրքիայի իշխանությունները մեղադրում են Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը, որը նրանք անվանում են FETÖ (ֆեթուլլահականների կազմակերպություն) 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձին առնչություն ունենալու համար։
Շվեդիան հրաժարվում է Թուրքիային արտահանձնել Գյուլենի կազմակերպության պարագլուխներից մեկին
Թուրքիայում խռովություններից հետո ավելի քան 80 մարդ էր ձերբակալվել, հեռացվել կամ աշխատանքից ազատվել էր մոտ 150 հազար պետական ծառայող, այդ թվում զինվորականներ։ Ինքը` Գյուլենը, որը գտնվում էր ԱՄՆ–ում, դատապարտել էր հեղաշրջման փորձն ու հերքել մեղադրանքները։