Թուրքական բանկերը դադարեցնում են ռուսական «Միր» քարտերի սպասարկումը

Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի այցելուները «Միր» վճարային քարտի տարբերանշանի մոտ
Որոշման ընդունումը պայմանավորված է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կիրառած պատժամիջոցներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Թուրքական Ishbank ու Denizbank բանկերը ՌԻԱ Նովոստիին հաստատել են, որ դադարեցրել են ռուսական «Միր» քարտերի սպասարկումը։
««Միր» քարտով գործառնություններ ու ռուսական արժույթի հետ կապված գործարքներ մեր բանկում չեն իրականացվում, քարտերը չեն ընդունվում բանկոմատների կողմից»,- հայտնել են Denizbank–ի հաճախորդների սպասարկման ծառայությունից։
Բանկից ասել են, որ որոշումը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության դեմ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կիրառած պատժամիջոցներով։
Նշենք, որ վերջին օրերին համացանցում տեղեկություններ կային այն մասին, որ թուրքական բանկերը չեն սպասարկում ռուսական բանկային քարտերը։
«Միր» քարտեր սպասարկող բանկերը Թուրքիայում 5-ն են։ Դրանցից երկուսը, փաստորեն, արդեն պաշտոնապես հաստատել են համացանցում տարածված լուրերը։