ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ստամբուլում ոստիկանության ծառայողների վրա զինված հարձակում է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է «Takvim» պորտալը։
«Ֆաթիհում (Ստամբուլում թաղամաս. խմբ.) երկու ոստիկանի վրա զենքի գործադրմամբ հարձակում է տեղի ունեցել այն պահին, երբ նրանք անձը հաստատող փաստաթղթեր են ստուգել»,– գրում է լրատվամիջոցը։
Նշվում է, որ հարձակվողները երկուսն են եղել, իսկ վիրավորները հոսպիտալացվել են։