Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՀՀ ՊՆ

Հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել սեպտեմբերի 14–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 19-ի ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։