ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեում բարձր ճշգրտության հարվածով ոչնչացրել է «Իսկրա» գործարանի արտադրամասերը, որտեղ սպասարկվում էին ամերիկյան «HIMARS» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«ՌԴ ՕՏՈւ–ի բարձր ճշգրտության հարվածով Զապորոժիե քաղաքում ոչնչացվել են «Իսկրա» գործարանի արտադրամասերը, որոնցում իրականացվում էր ամերիկյան «HIMARS» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի սպասարկումը», – հայտարարել է ՊՆ–ն։
Բացի այդ, ՌԴ ԶՈւ ինտենսիվ կրակային հարվածներով Դոլինկա շրջանում ոչնչացվել են 128-րդ լեռնագրոհային բրիգադի, Զապորոժիեի մարզի Ռիբնոյե շրջանում տարածքային պաշտպանության 102-րդ բրիգադի անձնակազմերի ու տեխնիկայի կենտրոնացման վայրերը, ինչպես նաև Զապորոժիեում «Կարպատսկայա սեչ» ազգայնական գումարտակի ժամանակավոր տեղակայման կետ, արդյունքում ավելի քան 70 ուկրաինացի զինվորական և 4 միավոր զրահամեքենա է ոչնչացվել։
Օպերատիվ–մարտավարական և բանակային ավիացիան, հրթիռային զորքերն ու հրետանին նախորդ օրվա ընթացքում ԴԺՀ–ում, Զապորոժիեում, Կիրովոգրադսկի և Նիկոլաևսկի մարզերում կառավարման 7 կետ, ինչպես նաև հակառակորդի հրետանային 52 ստորաբաժանում, կենդանի ուժ և զինվորական տեխնիկա են խոցել 134 շրջաններում։
Նշվում է նաև, որ ռուսական ՀՕՊ միջոցները մեկ օրում խոցել են 14 անօդաչու, որսացել «Տոչկա–Ու» 2 հրթիռ, «HIMARS» և «Օլխա» 24 ՀԿՌՀ-ի արկ։
Խերսոնի մարզում ՌԴ ՀՕՊ–ը ուկրաինական Սու-25 ինքնաթիռ է խոցել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 207-րդ օրը։