Մոսկվայում կբացվի հայկական Alex YVN բրենդի առաջին խանութը

Արխիվային լուսանկար
Alex YVN-ը 250 քառակուսի մետր տարածք կզբաղեցնի «Մոսկվա-սիթիի» «Աֆիմոլ» առևտրի կենտրոնում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. «Մոսկվա-Սիթիի» «Աֆիմոլ» առևտրի կենտրոնում կբացվեն հայկական Alex YVN նորաձևության ապրանքանիշի առաջին խանութները Ռուսաստանում: Այդ մասին լրագրողներին հայտնել է առևտրի կենտրոնի սեփականատեր, AFI Development-ի գլխավոր տնօրեն Ցվիյա Լեվիևը:
Նա պարզաբանել է, որ Alex YVN-ը կզբաղեցնի 250 քառակուսի մետր տարածք, որտեղ նախկինում գտնվել է Oysho ապրանքանիշի խանութը (Oysho-ն հայտարարել է Ռուսաստանից հեռանալու մասին):
Լեվիևի խոսքով` «Մոսկվա-Սիթի»-ում կբացվեն նաև թուրքական Ipekyol և Twist ապրանքանիշերի խանութները: Դրանք տեղակայված կլինեն համապատասխանաբար 200 և 180 քառակուսի մետր ազատ տարածքներում: