ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի խորհրդականի պաշտոնում է նշանակվել Լուսինե Մարտիրոսյանը։ Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում։
Նշենք, որ մինչ այս Մարտիրոսյանը ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղարն էր։ Նույն գրառման մեջ նա նաև տեղեկացրել է, որ իր դիմումի համաձայն ազատվում է Մաթևոսյանի մամուլի քարտուղարի պաշտոնից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գոռ Աբրահամյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնից։
Հիշեցնենք՝ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետն այս տարվա սեպտեմբերին ավարտվեց, և նա վերընտրվելու իրավունք այլևս չուներ։ Այդ պաշտոնը ստանձնեց Աննա Վարդապետյանը, որը ՀՀ պատմության ողջ ընթացքում առաջին կին գլխավոր դատախազն է։