Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Խուճապի չմատնվել. Սիսիանում չպայթած ակնանների վնասազերծման աշխատանքներ կիրականացվեն

Սիսիանում չպայթած ակնանների վնասազերծման աշխատանքներ կիրականացվեն
Այսօր Սիսիանում հնարավոր է լսվեն պայթյունի ձայներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում չպայթած ակնանների վնասազերծման աշխատանքներ կիրականացվեն։ Տեղեկությունը հայտնում է Սիսիանի համայնքապետարանը։
Մասնավորապես այսօր՝ ժամը 15:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Սիսիան-Վաղատին հատվածում հնարավոր է լսվեն պայթյունի ձայներ:
«Խնդրում ենք խուճապի չմատնվել: Կատարվում են չպայթած ականների վնասազերծման աշխատանքներ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ վերջին օրերին, ՀՀ–ում ադրբեջանական ագրեսիայից հետո, հայ–ադրբեջանական սահմանին համեմատաբար հանգիստ է։ ՀՀ իշխանությունները փորձում են գույքագրել համայնքների վնասները և ապահովել բնակչության անվտանգությունը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Սեպտեմբերի 14–ի երեկոյան ժամը 8–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմը։