ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Գոռ Աբրահամյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնից։
«Այսօր ՀՀ դատախազությունում իմ վերջին աշխատանքային օրն էր․ դիմումիս համաձայն՝ ազատվել եմ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնից»,– գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Աբրահամյանը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շնորհակալություն է հայտնել պատասխանատու աշխատանքն իրեն վստահելու ու ազատ ինքնադրսևորման հնարավորություն տալու համար, ինչպես նաև լրագրողներին` համատեղ աշխատանքի ու միմյանց համար չհասկացվածության պատ չստեղծելու համար։
Հիշեցնենք՝ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետն այս տարվա սեպտեմբերին ավարտվեց, և նա վերընտրվելու իրավունք այլևս չուներ։ Այդ պաշտոնը ստանձնեց Աննա Վարդապետյանը, որը ՀՀ պատմության ողջ ընթացքում առաջին կին գլխավոր դատախազն է։