Հանրապետությունում 3 օրում 30 ՃՏՊ է գրանցվել. ՀՀ ոստիկանության ամփոփագիրը

ՃՏՊ–ների հետևանքով 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 16-ից 19-ը ՀՀ ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 78 դեպք։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Բացահայտվել են մարմնական վնասվածք պատճառելու 13, անձնական ունեցվածքի գողության՝ 12, ընտանեկան բռնության՝ 8, թմրանյութի հայտնաբերման՝ 5, ֆիզիկական ներգործության՝ 4, անձի առևանգման, կողոպուտի և բնակարանային գողության՝ 3-ական, խարդախության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու հոգեկան ներգործության՝ 2-ական, և այլ հանցագործությունների դեպքեր։
Հայտնաբերվել են 4 անհետ կորած, 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար, որի հետևանքով 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶելը» բախվել է «Opel Astra»-ին․ տուժածներ կան