Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 19-ից 25-ը մարզական հավաք կանցկացնի

Վարազդատ Հարոյանն ու Տիգրան Բարսեղյանը
Սեպտեմբերի 24-ին Երևանում կայանալիք հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 25-ին կմեկնի Իռլանդիա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ–ի Ազգերի լիգայի հանդիպումներին ընդառաջ սեպտեմբերի 19-ից 25-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ–ի տեխնիկական կենտրոն–ակադեմիայում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Ըստ հաղորդագրության` այսօր երեկոյան Հայաստանի թիմը կանցկացնի առաջին մարզումը:
Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները․
Վարազդատ Հարոյան - «Անորտոսիս» (Կիպրոս),
Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Կիպրոս),
Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա),
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան),
Ժորդի Արարատ - «Ինդեպենդիենտե Մեդեյին» (Կոլումբիա),
Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա),
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»,
Հրայր Մկոյան - «Արարատ»,
Հակոբ Հակոբյան -«Արարատ-Արմենիա»,
Ստյոպա Մկրտչյան - «Արարատ-Արմենիա»,
Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»,
Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»,
Սերոբ Գալստյան - «Արարատ»։
«Փյունիկը» և «Ուրարտուն» ներկայացնող Դավիթ Յուրչենկոն, Ստանիսլավ Բուչնևը, Արտակ Դաշյանը, Հովհաննես Հարությունյանը, Արսեն Բեգլարյանը, Ժիրայր Մարգարյանը և Սերգեյ Մկրտչյանը հավաքին կմիանան Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ այսօր կայանալիք «Ուրարտու»-«Փյունիկ» հանդիպումից հետո։
Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներից Խորեն Բայրամյանը և Էդուարդ Սպերցյանը հավաքին կմիանան այսօր, Անդրե Չալըշըրը, Լուկաս Սելարայանը և Էդգար Բաբայանը՝ սեպտեմբերի 20-ին:
Սեպտեմբերի 24-ին Երևանում կայանալիք Հայաստան-Ուկրաինա հանդիպումից հետո մեր ընտրանին հաջորդ օրը կմեկնի Իռլանդիա, որտեղ կանցկացնի ՈւԵՖԱ–ի Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության իր վերջին հանդիպումը։ Խաղը կկայանա սեպտեմբերի 27-ին։
Ուզում եմ` որդիս հայերեն սովորի. Յանա Եգորյանը` մայրենիի, սուսերամարտի և իր ծրագրերի մասին