Գորիսի պոլիկլինիկան Ֆրանսիայից ֆինանսական աջակցություն կստանա

Հայ և ֆրանսիացի պաշտոնյաներն այցելել են ադրբեջանական կողմի հարձակման հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարության և ֆրանսիական Վիեն քաղաքի համագործակցության շրջանակում նախատեսվում է Գորիսի պոլիկլինիկային ուղղված ֆինանսական աջակցություն տրամադրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի, Վիենի քաղաքապետ, Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի փոխնախագահ Տիերի Կովաքսի և Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը
«Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի, Վիենի քաղաքապետ, Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի փոխնախագահ Տիերի Կովաքսի և Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցի հետ քննարկել է ոչ միայն քույր քաղաքների, այլև ֆրանսիական Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի և Սյունիքի մարզի միջև հետագա համագործակցությունը։ Առաջիկայում կստեղծվի աշխատանքային խումբ, որը, վեր հանելով խնդիրները, կմշակի ավելի երկարատև և մասշտաբային համագործակցության փաթեթ»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Քննարկում ՀՀ առողջապահության նախարարությունում
Պաշտոնյաներն այցելել են Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած անձանց, որոնք բուժում են ստանում Երևանի բժշկական կենտրոններից մեկում, մաղթել նրանց շուտափույթ ապաքինում։
Պաշտոնյաներն այցելել են Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած անձանց
Արտակ Ջումայանը շնորհակալություն է հայտնել դեսպան Անն Լույոյին և ֆրանսիացի գործընկերներին իրենց հանձնառության և գործադրած ջանքերի համար։