Դիվանագիտական կապերի վերականգնումից հետո Իսրայելը Թուրքիայում դեսպան է նշանակել

Իսրայելի դրոշ
Թուրքիան էլ իր հերթին հայտարարել է Իսրայելում դեսպան նշանակելու մտադրություն ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. Դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո Իսրայելը Թուրքիայում դեսպան է նշանակել: Այս մասին հայտնում է A Haber հեռուստաալիքը ։
Ինչպես նշում է հեռուստաալիքը, Իսրայելի դեսպան է նշանակվել Իրիթ Լիլիանը:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Թուրքիան նույնպես որոշում է կայացրել վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և դեսպան նշանակել Իսրայելում:
Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ վատացել էին 2010 թվականին` Թուրքիայից Գազայի հատված դուրս եկած «Մավի Մարմարա» նավի` իսրայելական հատուկ նշանակության զորքի կողմից զավթումից հետո:
2018 թվականի մայիսին Անկարան Թուրքիայում Իսրայելի դեսպանին առաջարկել էր լքել երկիրը` Գազայի հատվածում Իսրայելի կազմավորման 70-ամյակի և ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու ֆոնին կայացած բողոքի ակցիաներից հետո: Այն ժամանակ բախումների հետևանքով զոհվել էր 59 պաղեստինցի, ավելի քան 2,7 հազար մարդ վիրավորվել էր։