Չնայած լարվածության պահպանմանը` ՀՀ-ն չի հետաձգել ՌԴ-ի հետ համագործակցության միջոցառումները

Ալեքսեյ Օվերչուկն ու Նիկոլ Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են հայ-ռուսական համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանն ասել է, որ չնայած ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սահմանին պահպանվող լարվածությանը` որոշում է կայացվել չհետաձգել Հայաստանի և ՌԴ-ի միջև տարբեր ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանն ուղղված միջոցառումները։
ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ Երևանում անցկացվող համատեղ միջոցառումները կնպաստեն հետագա փոխգործակցության ընդլայնմանը:
Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Հիշեցնենք` ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Երևան է ժամանել ՌԴ պատվիրակության ղեկավարի կարգավիճակով` մասնակցելու Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովին, Հայ-ռուսական գործարար երկխոսությանը և Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հանդիպմանը: