ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանը Նոր Զելանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Փաստաթուղթը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի` Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանին համատեղության կարգով նշանակել Նոր Զելանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»,– ասված է հրամանագրում։
Նրա նստավայրը կլինի Տոկիոն։
Հավելենք, որ Հովհաննիսյանը Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2021 թվականի փետրվարի 16–ին։